Հրատապ թեմա Հայաստանում
Ես հայ եմ, իսկ դու
«Դուք գիտեք, որ ընդամենը 30 վայրկյանում կարող եք օգնել վերածնվել ձեզ նման մեկին, օգնել նորից ապրել, նորից սիրել, նորից խաղալ, նորից ծիծաղել»: Այս խոսքերով հանրահայտ ռոք երգիչ Սերժ Թանգյանը, դիմելով իր միլիոնավոր երկրպագուներին, գրանցվեց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում համալրելով արյան դոնորների հսկայական բանակը:
Նրա կոչն իհարկե, ինքնանպատակ չէր: Հաճախ, ծանր հիվանդությունների հաղթահարման համար միայն հիվանդի ապրելու մեծ ցանկությունն ու բժշկի մասնագիտական հմտությունը բավարար չեն: Կա ևս մեկ գործոն, որը կարող է կյանք պարգևել մահացու հիվանդություն ունեցողին. դա մարդկանց բարի կամքն է: Ու քանի որ դոնոր լինելը կամավորության սկզբունքով է, հետևաբար այս դեպքում խոսք կարող է լինել մարդասիրական գործոնի մասին:
Ավելի քան տասը տարի բարեգործական հիմունքներով գործող Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում (ՈԴՀՌ) դոնորներն արյուն հանձնում են բացառապես անվարձահատույց սկզբունքով: Այդ բարեգործական հիմնադրամի նպատակն է հավաքագրել այն դոնորների բազան, որոնք անհրաժեշտության դեպքում համաձայն կլինեն փոխպատվաստման նպատակով տրամադրել ոսկրածուծի ցողունային բջիջները: Պարզաբանելու համար ասենք, որ ոսկրածուծը հյուսվածք է, որը գտնվում է տափակ ոսկորների ներսում, իսկ դրա մաս կազմող ցողունային բջիջներն արյան բջիջները ձևավորող մասնիկներն են: Այսպիսով, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն այն վայրն է, որտեղ ՙհանդիպում են՚ դոնորն ու հիվանդը, և որտեղ վերջինին տրվում է ապրելու ևս մեկ հնարավորություն: Կենտրոնի մասին ասել միայն, թե այն դոնորների բազայի հավաքատեղի է, նշանակում է ոչինչ չասել: ԱՊՀ տարածքում Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը միակ կենտրոնն է: Այստեղ գրանցված դոնորների թիվը հասել է 22 000-ի: Ի դեպ, հավաքագրումն արվում է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում ապրող մեր հայրենակիցների շրջանում: Հայ հիվանդի համար առավել հեշտ է դոնոր գտնել հենց հայերի շրջանում անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրում են ապրում դոնորն ու հիվանդը:
Պատկերացնելու համար Կենտրոնի գործունեության արդյունավետությունը, պետք է նշել, որ մոտ 80 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայում գործող ոսկրածուծի դոնորների կենտրոնի բազայում գրանցված են 24000 մարդ: Թվերն, իհարկե, խոսուն են, հատկապես եթե հաշվի առնենք, որ դոնոր դառնալը բացառապես կամավորության սկզբունքով է: Այնպես որ, այսօր մեր կողքին ապրում են մոտ 22000 մարդ, որոնք պատրաստ են օգնել` դրդվելով բացառապես մարդասիրական զգացումից: Մինչ այս Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից դիմած 2153 հիվանդի համար նախնական համընկնող 1780 դոնոր է հայտնաբերվել, որոնցից 13-ն արդեն նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
Եվ այսպես, եթե մարդը որոշել է օգտակար լինել մեկ այլ անձի ընդ որում առանց իր առողջությունը վնասելու, ապա առաջին քայլը, որն արվում է, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր այցելելն է: Կենտրոնում գրանցվելով անհրաժեշտ է հանձնել 3-5 մլ արյուն և վերջ. դոնոր դառնալու առաջին փուլը դրանով ավարտվում է: Երկրորդ փուլը կախված է այն բանից, թե արդյոք դոնորի արյունը կհամապատասխանի որևէ հիվանդի: Եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ դոնորի ոսկրածուծի ցողունային բջիջներն անհրաժեշտ են հիվանդի փոխպատվաստման համար, ապա կենտրոնում կկատարվի արյան միջից ցողունային բջիջների առանձնացում: Գործընթացը տևում է չորս ժամ, որի ընթացքում այդ բջիջների մի մասը հավաքվում են արմնկային երակից` չդիպչելով ոսկրին: Ինչպես վստահեցնում է ՈԴՀՌ բուժական գծով փոխնախագահ Միհրան Նազարեթյանը ցողունային բջիջներն անջատելու ընթացքում ցավազրկում չի պահանջվում, և դա չի վնասում դոնորի առողջությանը: Եթե արդյունքում փրկվում է գոնե մեկ մարդկային կյանք, ապա այդ ամբողջ աշխատանքն իսկապես արդարացված է:
Պարոն Նազարեթյանը, արդյունավետ գնահատելով ռեեստրի աշխատանքն, այնուամենայնիվ, ցավով է հայտնում, որ մինչ այսօր Հայաստանում դեռևս չի իրականացվում այս ամբողջ գործընթացի երրորդ` եզրափակիչ փուլը, ոսկրածուծի բջիջների փոխպատվաստումը: ՙ«Մենք գործում ենք միայն որպես դոնորների բանկ: Մեր կազմակերպության խնդիրն է ունենալ հավաքագրված և տիպավորված մարդկանց զանգված, համատեղելի դոնորներից հավաքել ցողունային բջիջներ և առաքել փոխպատվաստման կենտրոններ, որոնք դրանց կարիքն ունեն: Իսկ ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն մենք չունենք: Դա մեծ գումարների հետ է կապված: Հետևաբար, պետք է պետությունը ցույց տա մոտեցում, ընկալի հարցի խորությունը և լրջությունը: Փոխպատվաստման կենտրոն ստեղծելը շատ ծախսատար է, քանի որ ամեն ինչ` ժամանակակից սարքավորումների ձեռքբերումից մինչև բուժանձնակազմի վերապատրաստումը, պետք է կատարել բարձր մակարդակով: Չեմ կարող վստահ ասել, թե այդ հնարավորությունը չկա, պարզապես այստեղ խնդիրն առաջնահերթությունների ձևակերպման մեջ է: Բարեբախտաբար, մեզ մոտ արյան հիվանդների թիվը մեծ չէ: Կան ավելի տարածված հիվանդություններ, թերևս այդ պատճառով է նաև, որ հարցին մոտեցում չկա»,- նշում է պարոն Նազարեթյանը:
Նույնիսկ փոխպատվաստման կենտրոն չունենալու պարագայում Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը բավական ծանրակշիռ կազմակերպություն է տարածաշրջանում: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDWO), ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) և Եվրոպական իմունոգենետիկայի ֆեդերացիայի (EFI) լիիրավ անդամ է:
Ամենևին էլ չթերագնահատելով Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի կատարած մեծածավալ աշխատանքը` այնուամենայնիվ ցանկություն կա, որ այս տարիների աշխատանքը լինի միայն նախնական փուլը, որն, ի վերջո, կհանգեցնի Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն ունենալուն:
28.02.2012 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY1ZSxYA' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ